Իրադարձություններ Հայաստանում
Հանդիպում Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի հետ. moh.am
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի այսօր կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության ոլորտում երկու երկրում առկա հաջողությունները և խնդիրները։
Տիկին Կազանսկայան նշեց, որ այս ոլորտում հեռանկարային համագործակցության լայն հնարավորություններ կան։ Նա ներկայացրեց, որ Ռուսաստանի Դաշնությունում առողջապահության բնագավառում իրականացվող բարեփոխումների արդյունքում դրական տեղաշարժեր են արձանագրվում։
Արմեն Մուրադյանն հյուրին ծանոթացրեց ՀՀ Ազգային ժողովում քննարկվող «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին` նշելով, որ բուժաշխատողների վերապատրաստումների գործող հնացած համակարգը կփոխարինվի զարգացած երկրներում ընդունված շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգով:
Ընդգծվեց ախտորոշման և բուժման միջազգային չափորոշիչները տեղայնացնելու և ներդնելու կարևորությունը։ Երկուստեք կարևորվեցին նաև առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման ծրագրերը։ Անդրադարձ կատարվեց հանրային առողջապահության ծրագրերին։ Օլգա Կազանսկայան տեղեկացրեց, որ Ռուսաստանի Դաշնությունում վիտամիններով հարստացվում է նախադպրոցական և դպրոցական երեխաների սնունդը։
![]() |
Արմեն Մուրադյանը նշեց, որ Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ քննարկվում է ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը, որը նպատակ ունի կանխարգելել արատներով ծնունդներն ու բազմաթիվ հիվանդություններ։
«Բնակչության առողջության պահպանման համար կարևոր այս ծրագիրը կքննարկվի նաև հուլիսին կայանալիք Հայ բժիշկների միջազգային հերթական համագումարում, կլսենք աշխարհում ճանաչված մասնագետների կարծիքները»,-ասաց նախարարը։
Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը նշեց, որ առողջապահական ծրագրերը երբեմն արժանանում են ոչ մասնագիտական քննադատության։
«Առողջապահությունը շատ զգայուն ոլորտ է։ Ես կարծում եմ, որ խիստ բժշկական հարցերին պետք է մասնագետները լուծումներ տան»,-ասաց առողջապահության ոլորտը համակարգող փոխնահանգապետը։
Օլգա Կազանսկայան առաջարկեց մեր երիտասարդ մասնագետներին և գիտնականներին ընդգրկել իրենց մոտ կազմակերպվող գիտաժողովներին, վարպետության դասերին։
Համագործակցության լայն շրջանակները կհստակեցվեն առաջիկայում։
01.05.2015 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
